English

գրատախտակ

Black board

պատուհան, բացել պատուհանը

Open the window

դուռ, փակել դուռը

Door, close the door

գրադարան

Library

ընթերցասրահ

Reading room

մարզադահլիճ

Gym

հարկ, երրորդ հարկ

Floor

հատակ

floor

գիրք/դասագիրք

Book , textbook

ուսապարկ

backbage

ապակի

glass

ապակյա պատեր

Galass wall

մարմարյա սրահ

Marbel

Ճանապարհ, ուղի

Street

փնտրել

Look for

մեքենա

Car

մեքենա վարել

Driving car

վարորդ

Driver

անվադող

tyre

հեծանիվ

bicycle

հեծանիվ քշել

Raid bicycle

ձի քշել

Raid the horse

գնացք

Train

ինքնաթիռ

Plane

To arrive
To leave
It’s cold
It is hot
rain
It’s raining in the fall
To snow
It is snowing in winter
Short rain
This,these
It,them
These are chairs
These are desks
There is
There are
Man,men
Women women
Child children
Mouse ,mice
Mouse trap
Remont control
Car windshield wiper
Roller skates
Ice skates
Gas stove
Chewing gum
Dishwasher
To Invent
Inventor
Blog
Pre workout
Teacher
Doctor
Dentist
Lawyer
Architect
Veterinarian
Flightt attendant
Firefighters
Pilot
Seller
Athlet
Footballer

Player:
referee
Coach:
Senior:
member
murmured
to attack, to jump on, (to jump on the face)
to rebuke, rebuke, scold
invite, take a walk
irritate
worse, worse, worse
well, better, best
difficult
easy
slowly
fast
boring
interesting
cheap
expensive
low:
high:
noisy
silent
clumsy, dirty
clean. neat
ugly
beautiful
old, old
new:
jog / run
short distance race
marathon
flight
play
dance
play guitar, piano
trumpet
springboard
archery
throwing a spear
throwing a disc
pendulum

The Olympic Games
Paralympic Games
take the initiative
lose leadership
zero (football score)
no one
remove the athlete from the field
to whistle
continue
Dine outside at a restaurant
leave, translate
participate, join
start practicing
lower the volume of:
increase increase the volume of:
score a goal
account:
have fun
for fun
long time
on stage
fascinating, fun
to win
to train
board game
challenge
opponent,
to support, to worship
to be bored with something
go for something
be obsessed, very interested
want to do something

Հաշվետվություն

Տարվա ավարտը առաջադրանքների, իրականացրած նախագծերի, հաշվետվությունների վերանայում է, ինչպես նաև թերությունները շտկելու, նոր մարտահրավերներ ստեղծելու և հաղթահարելու` սկիզբ: Ավագ դպրոցը տարբերվում է միջին դպրոցից, քանի որ այստեղ, իմ կարծիքով, յուրաքանչյուր սովորող ավելի մեծ պատասխանատվություն է կրում: Ավագ բառն արդեն իսկ ստիպում է քեզ լրջանալ, ավելի լավ սովորել՝ գիտակցելով ամեն առարկայի կարևորությունը: Ավագ դպրոցում հնարավորությունները ավելի շատ են. սովորողները կարող են իրենք առաջարկել նախագծեր, հանդես գալ իրենց անհատական նախաձեռնություններով: Բոլոր առարկաներն են սիրելի և հետաքրքրիր, սակայն կառանձնացնեմ գրականությունը, ռուսերենը, անգլերենը, իսպաներենը, պատմությունը:

Գրականության նախագծերը

Գրականությանս նախագծերը

Եռնեստ Հեմինգուեյ Օտար մի երկրում

Պատերազմ է հայտարարվել։ Վիլյամ Սարոյան

Հարկավոր չե բուժել առողջներին ,պետք է բուժել բուժել հիվանդներին

Դերենիկ Դեմիրճյան Ավելորդը

Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը»

Վիլյամ Սարոյան Մարդկային կատակերգությու

Իսպաներենիս նախագածերը

Mi escuela

Mi Familia

Իսպանական Խոհանո

Ռուսերենիս նախագծերը

Подарки в моей жизни

Я и Пушок

Библейские фразеологизмы в художественной литературе

Греческая мифологи

Моё имя Арцах

Проект

Պատմությանս նախագածերը

Անգլերենիս նախագծերը

About me

My Favourite Sport

Ինքնաստուգում

Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը:

Screenshot_9.png
4-ով
2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում:

Screenshot_2 (3).png
A և B
C և B
A և C
3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա:

446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png
Միջուկում կա 24 պրոտոն
4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը:

металлические шары. jpg.jpg
-4նԿլ
5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված:

08355b.gif
ջերմային
մագնիսական
քիմիական
կենսաբանական
6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում:

RF_choke_coil.jpg_220x220.jpg
բացասական իոնների
դրական իոնների
էլեկտրոնների
նեյտրոններիվ
7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:


8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

0004-005-Vyberite-pary.png
Ռեզիստոր
Ամպերաչափ
Մարտկոց
Անջատիչ
Լամպ
9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:


10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին:

4717_1_b.jpg

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է:

Om2.gif
12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ:

0004-005-Vyberite-pary.png
13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ:

heating-wire.png
14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ:

13.jpg
15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին:

13.jpg
16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը:

image-5f26d071.png
17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:

18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

231656323.jpg
20․ Ջեռուցչում հոսանքի ուժը 2 Ա է, իսկ ցանցի լարումը, որին նա միացված է 120 Վ է: Որքա՞ն ժամանակում այն կարող է եռացնել 0.5 կգ զանգվածով 5 °C ջերմաստիճանի ջուրը: Ընդունել, որը ջուրը եռում է 100 °C ջերմաստիճանում, իսկ նրա տեսակարար ջերմունակությունը՝ cջուր =4200 Ջ/կգ°C

Միտոզ և մեյոզ

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:

Միտոզի փուլերը. Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:

Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:

Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:

Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:

Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:

Թելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Մեյոզը բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ է։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Իսպանական Խոհանոց

Հինգշաբթի օրը մեր իսպաներենի ուսուցչուհու սենյորա Ռուզաննայի հետ պատրաստեցինք իսպանական ուտեստներ։Ես իմ վրա վերցրել էի քաղցր և համեղ [Չուռոսը]։Դրանից բացի մեզ հյուր էին եկել Ավագ դպրոցի ծրագրի ղեկավար Մարթա Ասատրյանը և տիար Բլեյանը։ Չուռոսը ամենատարածված իսպանական դեսերտներից է ,և ամենաթեթև պատրաստվողը։ Սա էլ բաղադրատոմսը.

Շաքարավազ – 2 ճ/գ,

ձու – 4 հատ,

կարագ – 100 գ,

աղ,

բուսայուղ,

շաքարի փոշի

Պատրաստման փուլերը

Կարագը, աղը և շաքարավազը խառնել 300 գրամ ջրի մեջ և եռացնել:

Վերցնել կրակի վրայից, քիչ-քիչ լցնել մաղած ալյուրը, խառնել, խմոր պատրաստել: Հատ-հատ ավելացնել ձվերը, խառնել:

Պատրաստի խմորը լցնել խմորեղենի ձևավորման համար նախատեսված ներարկիչի մեջ:

Բուսայուղը տաքացնել 190 աստիճան: Ներարկիչի միջոցով խմորը ձողիկների կամ կիսալուսինների նման լցնել բուսայուղի մեջ և տապակել, մինչև կարմրեն:

Պատրաստի չուռոսները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել տաք-տաք:

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գործակալությունն է և ձգտում է խաղաղություն հաստատել այդ ոլորտներում միջազգային համագործակցության միջոցով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերը նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 2030 օրակարգում:

Այս համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ն զարգացնում է կրթական գործիքներ `ապագա քաղաքացիներին ձևավորելու համար ատելությունից և անհանդուրժողականությունից զերծ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորվում է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա և քաղաքացի ունենա որակյալ կրթություն: Խթանելով մշակութային ժառանգության պահպանումը և պաշտպանելով բոլոր մշակույթների հավասար արժանապատվությունը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամրապնդում է նրանց կապերը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնում է ձևակերպել հետազոտական քաղաքականությունը `որպես զարգացման և համագործակցության խթանող ուժ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտպանում է խոսքի ազատությունը որպես հիմնարար իրավունք և ժողովրդավարության և զարգացման անհրաժեշտ պայման: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես է գալիս որպես գաղափարների լաբորատորիա, սահմանում է միջազգային չափանիշներ և իրականացնում է համագործակցության ծրագրեր, որոնք նպաստում են գաղափարների և գիտելիքների ազատ փոխանակմանը:

ՄԱԿ

ՄԱԿ- Միավորված ազգերի կազմակերպություն, որը հիմնադրվել է 1945 թվականին: Ներկայումս ՄԱԿ-ին անդամակցում են շուրջ 193 պետություն: Սկսած 1992 թվականի մարտի 2-ից, Հայաստանը նույնպես սկսեց անդամակցել ՄԱԿ-ին և բավակնին մեծ մասնակցություն ունեցավ համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում: Կցանկանամ նաև նշել, որ 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը, որտեղ նաև կարելի է գտնել Հայաստանի անվանումը:

ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեությունը ներկայացված է այսպես.

Մենք՝ Միավորված ազգերի ժողովուրդներս, լի վճռականությամբ խոստանում ենք փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ, և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն արդարությունն ու դաշինքներից և միջազգային իրավունքի այլ աղբյուրներից բխող պարտավորությունների հանդեպ հարգանքը, և ավելի մեծ ազատության պայմաններում խթանել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումը:

Եվ հանուն այդ նպատակների ցուցաբերել հանդուրժողություն ու միմյանց հետ ապրել խաղաղությամբ, որպես բարի դրացիներ, և միավորել մեր ուժերը միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար, և համապատասխան սկզբունքների ընդունման և մեթոդների սահմանման միջոցով երաշխավորել զինուժի գործադրումը բացառապես ընդհանուր շահերին համապատասխան, և միջազգային լծակները գործադրել բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական առաջընթացը խթանելու համար

ՅՈՒՆԻՍԵՖԸ Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին:

1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը:

Աշխարհագրություն նախագիծ

Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:


Առաջին տեսքից Ռուսաստանի սեռատարիքային բուրգը շատ նման է Հայաստանի սեռատարիքային բուրգին: Սակայն տարբերությունները բազմաթիվ են, եկեք անցկացնենք զուգահեռներ և գտնենք տարբերությունները:

Ռուսաստանի սեռատարիքային բուրգի 0-14 տարեկանները կազմում են 18,6%, ընդ որում 0-9 տարեկանների տղաների և աղջիկների թիվը հավասար է, որից հետո այն փոփոխվում է ի օգուտ տղաների: Այնուհետև 30-39 տարիքային խմբերում կանանց և տղամարդկանց թիվը հավասարվում է, որից հետո էլ փոփովում է ի օգոիտ կանանց` 39-100:
Իսկ Հայատանի 0-14 տարեկանների թիվը ավելի մեծ է, քանց թե Ռուսաստանի դաշնությանը 0-14 տարեկանների թիվը: Հայաստանի 0-14 տարեկանների քանակը կազմում է 21,3%: Տղաների քանակը գերակշռում են 0-ից մինչ 24 տարեկան, որից հետո պատկերը փոփոխվում է ի օգուտ կանանց` 25-100:

Ռուսաստանում ծերերի թիվը ավելի մեծ է, քանց թե Հայաստանում: Ռուսաստանի 80- ից բարձ բնակչության թիվը կազմում է` 3,9%, Հայաստանինը ` 3,1%:

Հայաստանի և Ռուսաստանի սեռատարիքային բուրգի ամենամեծ նմանությունը այն է ,որ երկու երկներում էլ 30-34 տարեկաններերի քանակը ամենամեծն է տարիքային խմբերում:
Հայաստանում 30-34 տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ կազմում են 9,2%, իսկ Ռուսաստանում 8,6%: Կարելի է նկատել, որ Հայաստանը կրկին առաջատար է միջին տարիքի բնակչության քանակի մեջ:
Բայց այս ամենից կարելի է հետևություն անել, որ ծնելիությունը երկու երկներում էլ նվազել է վերջին 34 տարիների ընթացքում:

Ինչպես նաև երկու պատկերները ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ կանանց կյանքի երկարատևությունը ավելի մեծ է, քանց թե տղամարդկանց կյանքի երկարատևությունը:


2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:






Առաջնահերթ երբ ուսումնասիրում ես սեռատարիքային բուրգերի պատկերների առաջնային տեսքը, նկատվում է, որ աշխարհի բնակչության ցուցանիշները տարիքի բարձրացման հետ հավասարաչափ նվազում են (չնչին տարբերությամբ տղամարդկան և կանանց մինչև): Այդպիսով սեռատարիքային բուրգը ստանում է եռանկյան տեսք : Իսկ Հայաստանի բնակչության ցուցանշները տատանվում են տարբեր սեռատարիքային խմբերում (ավելի մեծ տարբերություններով տղամարդկան և կանանց մինչև):

Աշխարհի բնակչության փոքրահասակների թիվը ավելի մեծ է` 0-14 տարեկանները կազմում են 25,5% , ընդորում Աշխարհիր բնակչության սեռատարիքային խմբերի ամենամեծ ցուցանիշը ունեն 0-4 տարեկանները : Հայաստանում ճիշտ հակառակը` ավելի մեծ տոկոս են կազմում 30-34 տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ(Հայաստանում 30-34տ- 9,2%, Աշխարհում 30-34տ – 7,8): Իսկ Հայատսնաի 0-14տարեկան երեխաները կազմում են 21,3%:

Սակայն երկու պատկերները ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ կանանց կյանքի երկարատևությունը ավելի մեծ է, քանց թե տղամարդկանց կյանքի երկարատևությունը:

Հայաստանում տղամարդկան քանակը համեմատած կանանց հետ սկսում է քչանալ 25 տարեկանից, իսկ աշխարհի բնակչության տղամարդկանց քանակը սկսում է նվազել 60 տարեկանից ի վեր:

Նաև կարելի է նկատել, որ ծերերի` 80-ից բարձր տարիքայինները կազմում են 1,7%-ը , իսկ Հայաստանում 3,1% : Կարելի է հետևել, որ Հայաստանում ծերերը ավելի շատ են, ասինքն կյանքի երկարատևությունը մեծ է:

Բուլինգ

Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել, սա փաստում է ՅՈՒՆԻՍԵՖԻ զեկույցներից մեկը։ Հայաստանում նույնպես տարածված խնդիր է «բուլինգ»-ը, սակայն չուսումնասիրված է։ Նախ սկսենք նրանից, թե ինչ է բուլինգը։ Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում: Բուլինգը կարող է դրսևորվել ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բուլինգը տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS-ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով: Հայաստանում սա շատ հաճախ խնդիր չէ։ Խնդիրն առկա է, բայց այն հաճախ չի դիտարկվում որպես խնդիր, համարվում է «բնականոն, նորմալ երևույթ» և քանի որ սա Հայաստանում այդքան էլ խնդիր չէ, չկա թվեր, որոնք կչափեն բուլինգի տարածվածությունը, փոխարենը կա, թե քանի հոգի են ականատես եղել բուլինգի։ Հայաստանում երեխաների 38%-ը տեսել է՝ ինչպես են համայնքում երեխայի ծեծում, իսկ 35%-ը նվազագույնը 1–5 անգամ դպրոցում ծաղրանքի ականատես է եղել։ Սա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ երեխան դպրոցում ականատես է եղել բռնության:

Կան բուլինգի տարբեր տեսակներ․

ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, միտումնավոր կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ և այլն,
կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:
Բուլինգը վտանգավոր է դպրոցահասակ երեխաների համար նաև այն պատճառով, որ նրանց մոտ հենց այս տարիքում է ձևավորվում ինքնաճանաչումն ու աշխարհընկալումը: Դպրոցում սովորող երեխաների առնվազն 60%-ը տանը չեն հայտնում իրենց նկատմամբ իրականացված բռնության մասին