Ջերմոց -չրանոց

Մեր ջերմոցը դարձել է ջերմոց-չրանոց ։Այստեղ մենք պատրաստում ենք տարբեր տեսակի չրեր ;Այս պահին մենք ունենք գազարի/ Արքայանարինջի և խնձորի չրեր ։Ես անհամբեր սպասում եմ որպիսի չրերը պատրաստ լինելուց հետո վաճառ եմ ։Սա կոչվում է արտադրական ուսուցում

Թափոնների տեսակներ

Մարդիկ իրենց գոյության ընթացքում բավարարելու համար իրենց պահանջները օգտագործում են իրեր, որոնց մնացորդները դառնում են թափոններ:
Թափոնները լինում են գազային, հեղուկ եւ պինդ: Գազային եւ հեղուկ թափոնները անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններից ձեւավորվում է աղբը: Դրանք իրենց հերթին լինում են կենսաքայքայվով եւ ոչ կենսաքայքայվող: Կենսաքայքայվող են խոհանոցային մնացորդները, գոմաղբը, թղթի եւ սննդի մշակման գործարանների թափոնները, ոչ կենսաքայքայվողներն են մետաղները, ապակին, պոլիէթիլենը, ռետինը եւ այլ նյութեր:
Մարդկանց թվաքանակին համապատասխան աճում է նաեւ նրանց պահանջարկը նյութերի նկատմամբ, այդ իսկ պատճառով աղբի թափոնները այժմ հսկայական չափսերի են հասնում: Այս հիմնախնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի, քանզի օրեցոր աճող աղբի կույտերը մեծ վտանգ են ներակայացնում մեր առողջության համար: Բազմաթիվ արտանետված նյութեր, ինչպիսիք են օրինակ պոլիէթիլենե տոպրակները, ռեակցիաների մեջ մտնելով այլ նյութերի հետ, շրջակա միջավայր են արտանետում բազմաթիվ թունավոր նյութեր, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ նույնիսկ շնչառության միջոցով, լուրջ հետեւանքներ կարող է թողնել:
Բազմաթիվ երկրներ մեծ ֆինանսական միջոցներ են տրամադրում այս խնդրի լուծման համար: Այդ երկրները աչքի են ընկնում աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ:i
Հայաստանում այս խնդիրը նույնպես լուծման կարիք ունի, քանզի բազմաթիվ վայրերում կուտակված աղբից ամաչում ենք նախ եւ առաջ մենք, երբ Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Բացի դրանից փողոցներում առկա բաց աղբամանները եւս իրենց ազդեցությունն են ունենում կեղտոտման հարցում: Քամու, անձրեւի արդյունքում երբեմն աղբը հայտնվում է փողոցներում: Դրա համար ուղղակի պետք է տեղադրել փակ աղբամաններ, որոնք հարմար լինեն օգտագործման համար, եւ միեւնույն ժամանակ չաղտոտեն շրջակա միջավայրը, ինչպիսի լուծում օրինակ գտել են մեր հարեւան Վրաստանում:

IMG

Բացի դրանից մեծ խնդիր է նաեւ պոլիէթիլենե տոպրակների օգտագործումը: Նրանք մեծ խնդիրներ կարող են առաջացնել, քանզի միջավայր են արտանետում վնասակար նյութեր: Ճիշտ է դրանք թեթեւ են եւ մեծ տեղ չեն զբաղեցնում, բայց հսկայական վնաս են հասցնում կենդանական եւ բուսական աշխարհին: Բազմաթիվ երկրներում տուգանքներ են սահմանված պոլիէթիլենե տոպրակների վաճառքի եւ յուրացման համար: «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակվել է մի նյութ, ըստ որի Իռլանդիայում 2002թ.-ին սահմանված տուգանքի արդյունքում դրանց օգտագործումը նվազեց 94%-ով, իսկ հիմա Իռլանդիայի ոչ մի անկյունում չեք տեսնի պոլիէթիլենե տոպրակներ:

Առողջ

Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը։ Տարբեր գիտություններում (բժշկություն, հոգեբանություն, կենսաբանություն, մանկավարժություն և այլն) կատարված հետազոտությունների հիման վրա կապ է առաջացել մարդու գործունեության և առողջության սերտ փոխկապվածություն միջև։ Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ “Առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ–կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը”, որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը։ Համաշխարհային արդի զարգացումները, հասարակական հարաբերություններում և շրջակա միջա­վայրի միջև կատարվող փոփոխությունները իրենց ներգործություններն են թողնում մարդու առողջության վրա։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշման համաձայն դիտվում է ոչ միայն հիվանդությունների բացակայություն, այլ նաև կենսաբանական, ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լիարժեք բարեկեցու­թյուն։ Առողջ ապրելակերպը նախապայման է զարգացման տարբեր կողմերով մարդու կյանքում։ Առողջ ապրելակերպ – մարդու կյանքի օրինակն է , ուղղված է հիվանդությունների կանխարգելման և առողջության խթանման։

  • առողջության պահպանմանն ուղղված պատասխանատու, անվտանգ վարքագծի ձևավորումը,
  • ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը,
  • առողջության պահպանման եղանակներ, մեթոդները և հիմնական միջոցա­ռում­ները,
  • վնասակար սովորությունների, սխալ վարքագծի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելումը,
  • մարդու կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռավարակներ), թմրամիջոցներից կախվածությունների նախականխումը։

Առողջ ապրելակերպն իր մեջ ընդգրկում է հետևյալ բովանդակությունները

  1. Ֆիզիկական առողջություն,
  2. Հոգեկան առողջություն,
  3. Սոցիալական առողջություն,
  4. Առողջության վրա ազդող գործոններ և միջավայր:

Վնասական Սովորություններ

  • Ալկոհոլ

Ալկոհոլը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքով լինելով տարբեր միջոցառումների անբաժան մասը: Ալկոհոլի չափաբաժինները առաջացնում են տրամադրության բարձրացում, հեշտացնում են շփումը ուրիշների հետ: Ալկոհոլը ներծծվելով ստամոքսից արյան միջոցով հասնում է ուղեղին: Առաջին հերթին տուժում է ուշադրությունը: Ալկոհոլը ուղեղին ՎՆԱՍ է:  Մեծ քանակի ալկոհոլից մարդը դառնում է քնկոտ, շարժումները թափթփված, ուշադրությունը ցրված, տեսողությունը շաղված, մարդը կորցնում է ինքնակառավարումը: Չափազանց մեծ դոզայից մարդը կարող է թունավորվել կամ մահանալ: 1 ժամվա ընթցքում, եթե խմի 1լ՝ դա կլինի նրա համար մահացու: Ալկոհոլից առաջանում է կախվածություն: Սա մի հիվանդություն է, որը կոչվում է ալկոհոլիզմ:

69379650

  • Ծխախոտ

Ծխելը մարդու հի՜ն սովորություններից մեկն է:  Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին կոչվող թմրանյութը: Այն առաջացնում է ուժեղ կախվածություն, քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և այլն: Ծխախոտի գլանակի մեջ կան մոտ 200 տարբեր քիմիական թունավոր նյութեր, իսկ ծխի մեջ 400: Ուրեմն պասիվ ծխելը շատ վտանգավոր է: Պասիվ ծխողները այն ծխողներն են, ովքեր շնչում են ծխախոտի ծուխը: Ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խանութներում ազատ է, սակայան ունի տարիքային սահմանափակում: Վաճառքը արգելված է անչափահասներին:

Սննդային շղթա

Սննդային շղթա

Բոլոր կենդանի էակներն ունեն սնվելու կարիք։ Կանաչ բույսերը, օգտագործելով արևի էներգիան, ջուրը և օդի ածխաթթու գազը, սինթեզում են իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը։ Իսկ կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, նրանք սնվում են բույսերով կամ կենդանիներով։ Սինթեզելով սննդային նյութեր՝ բույսերն իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան։ Բուսակեր կենդանիները սնվում են բույսերով և նրանցից ստանում այդ էներգիան։

Բովանդակություն

Սննդային շղթաներ

Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով, իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով։ Ստացվում է, բույսերում կուտակված էներգիան սննդի միջոցով փոխանցվում է գիշակերներին։ Նույն տարածքում բնակվող կենդանիներն ու բույսերը սերտորեն կապված են սննդի և էներգիայի հոսքերով։ Այդ փոխադարձ կապերն էլ առաջացնում են սննդային շղթաներ։ Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։

  • բույս – խոտակեր կենդանի
  • բույս – խոտակեր կենդանի – գիշատիչ
  • բույս – խոտակեր կենդանի – առաջնային գիշատիչ – երկրորդային գիշատիչ

Պարտեզի էկոհամակարգում, օրինակ, թիթեռների թրթուրները սնվում են կաղամբով։ Այդ բույսի տերևներում ամփոփված էներգիան փոխանցվում է թրթուրներին։ Եթե կեռնեխը սնվի այդ թրթուրներով, ապա վերջիններիս մեջ պարունակվող էներգիան կփոխանցվի նրան։ Այսպիսով, կաղամբը, թրթուրը և կեռնեխը կապված են էներգիայի մեկ ընդհանուր հոսքով և առաջացնում են սննդային շղթա։ Այս դեպքում սննդային շղթան բաղկացած է 3 օղակից։ Սննդային շղթայում կարող է լինել նաև ընդամենը 2 օղակ, ինչպես, օրինակ, բույսը և դրանով սնվող կենդանին։ Եթե մի տեսակի գիշատիչները սնվում են մյուսներով, ապա շղթան կարող է ունենալ 4–5օղակ։ Իրականում սննդային շղթաները շատ ավելի բարդ են։ Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային ցանցեր, որոնցով փոխկապված են բոլոր կենդանի էակները։ Սննդային շղթայում կենդանիների և բույսերի թվի փոփոխությունը (օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով) կարող է վնասել շղթայի մնացած մասերը։ Մարդն իր գործունեությամբ հաճախ խախտում է բնական սննդային շղթաները, ինչը կարող է հանգեցնել էկոհամակարգի հավասարակշռության խախտման։

Էներգիայի կորուստները սննդային շղթայում

Սննդային շղթաների օրինակներ
հողի, բույսերի, մորեխների → մկների, օձերի → գիշատիչներըջուր, ջրիմուռներով → մանր ձկներ → գիշատիչներ

Սննդային շղթաներում կարելի է հաշվել բույսերում կուտակված էներգիայի փոխանցումը շղթայի մի օղակից մյուսին։ Սննդային շղթան կազմող բոլոր տեսակները գոյատևում են կանաչ բույսերի կողմից սինթեզված օրգանական նյութուրի հաշվին։ Ընդ որում՝ կապված սնման գործընթացում էներգիայի օգտագործման և փոխակերպման հետ, գործում է մի կարևոր օրինաչափություն. ֆոտոսինթեզի ընթացքում բույսերն օգտագործում են արեգակից ճառագայթվող էներգիայի միայն մեկ տոկոսը։ Էներգիայի այդ քանակությունըն կուտակվում է սինեզված օրգանական նյութերի քիմիական կապերում։ Երբ կենդանին բույսը օգտագործում է որպես սնունդ, սննդի մեջ եղած էներգիայի մեծ մասը ծախսվում է նրա կենսագործունեության բազմաթիվ գործընթացներում, փոխարկվում ջերմային էներգիայի և ցրվում միջավայրում։ Հետևաբար սննդային շղթայի առաջին փուլում տեղի է ունենում էներգիայի կամ կենսազանգվածի զգալի կորուստ։ Այսպիսով, սննդային շղթայի յուրաքանչյուր հաջորդ օղակում, նախորդի համեմատությամբ, կորչում է էներգիայի 80-95%-ը, սննդի էներգիայի միայն 5-20%-ն է անցնում կենդանու մարմնի նոր կառուցված նյութի մեջ։

ՀՀ կարմիր գիրք

Հայաստանի Կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհներիհազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Հայաստանի կենդանիների կարմիր գիրք

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և 153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 96 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլն), սողունների՝ 19 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 2 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (իշխան, Սևանի բեղլու) տեսակներ։

Սև անգղ
Սև անգղ

Մարմինների էլեկտրականացումը

Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության:Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով:

ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (17361806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:Ինչպես են լիցքավորվում մարմինները:Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական:

1-06-w1889.png
^2BC6ECA0FB53B77050065F46BF9B6E07AC3ACD60D0CE9667EC^pimgpsh_fullsize_distr-w799.png
0_771f3_22726755_L-iloveimg-cropped.gif
1.gif2.png
cc9b283aa9dc.gif