Ուշագնաց տուժածին առաջին բուժօգնություն

Լուսանկարներ մեր բուժօգնության դասից, որի ընթացքում սովորեցինք ինչպես ուշագնաց տուժածին ճիշտ պարկեցնել, որպեսզի տուժածը չխետվի իր եփական թքից(քանի որ ուշագնաց վիճակում ռեֆլեկսնրը չեն գործում, հետևաբար թուքը կուլ չի գնում), կամ օրինակ օրգանզիմում հայտնված օտար մրմնից:

Բուժօգնություն

Այսօր կայացավ բուժօգնության առաջին դասը, որը անչափ շատ հետաքրքիր էր և օգտակար էր ինձ համար: Դասի ընթացքում մենք բազմաթիվ նոր գիտելիքներ ստացանք, որը անկասկած են անհրաժեշտ են:


Առաջինը խոսեցիքն սխալներից:Գոյություն ունեն առաջին բուժօգնության սխալներ,որոնք մասին յուրաքանչյուրս պետք է անկասկած իմանանք: Այդ սխալը գործնականում կիրառելը կարող է ոչ միայն անօգուտ լինել, այլ նաև մահացու վտանգավոր թե՛ ձեր, թե՛ առավել ևս տուժածի համար: Դա տուժածին մոտենալն է առանց հաշվի առնելու անվտանգությունը: Այդպիսով, եթե մենք մեկ րոպե անգամ չմտածենք մեր անվտանգության մասին, կարող ենք արդյունքում ունենալ օգնություն չստացած երկու տուժած, մինչ դեռ կարող էին ավելի խելացի գտնվել և չուննալ ոչ մի տուժած, կանչելով օգնություն: Եվ այսպիսով մենք հասկացանք, որ առաջնահրթ ,երբ ցանկանում ենք որևէ օգնություն ցուցաբերել տուժածին,պետք է մի լավ ծանր ու թեթև անենք, հասկանանք արդյոք մեզ էլ վտանգ չի սպառնում, նոր ձեռնարկենք քայլեր:



Ինչպես կանչել օգնություն նշել եմ ներգևում:Այս բոլոր զանգերն էլ իրականացվում են անվճար:Իսկ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն կարլի է զանգահարել նույնիսկ եթե կապ չկա:

Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայություն 101, 112, 911
Ոստիկանություն 102
Շտապ բժշկական օգնություն 103
«Երևանգազ» վթարային ծառայություն 104