Իմ ամանորը

 

Ես  շատ  եմ  սիրում   ամանորը  և  Սուրբ Ծնունդը: Այդ  օրերին բոլորիս մոտ  տիրում  է բարձր  և  տոնական տրամադրություն: Ամանորյա գնումներ, նվերներ, նամակ ձմեռ պապիկին: Այս տարի  ինձ համար  շատ  լավ  անակնկալ էր  իմ հորեղբոր  Հունաստանից  ժամանելը: Առատ ձյունն էլ  ավելի հեքիաթային և հետաքրքիր դարձրեց  Նոր  տարվա օրերը:

 

Սասունցի Դավիթ պոեմը

Իմ սիրելի հատվածների ընթերցումը  լսեք  այստեղ

  1. Առյուծ  Մհերը և Դավթի ծննունդը
  2. Հզոր Մսրա Մելիքը
  3. Գառանառած և հսկա Դավիթը
  4. Որսկան Դավիթը
  5. Դավիթը և Մարութասարի  Տիրամոր վանքի վերաշինումը
  6. Մսրա Մելիքի հրամանը
  7. Դավիթը Սասունից վռնդեց հարկահաններին
  8.  Մսրա Մելիքը զորք ՝է  հավաքում
  9. Դավիթը և Թուր-Կեծակին
  10. Դավիթը մարտի դաշտում
  11. Ալևոր ծերունին
  12. Մսրա Մելիքի ծուղակը
  13. Ձենով Օհանի երազը
  14. Ձենով Օհանի օգնությունը
  15. Դավթի և Մսրա Մելիքի մենամարտը
  16. Դավթի Հաղթանակը

 

Հերոսներ

Առյուծ Մհեր, Ձենով Օհան, Մսրա Մելիք, Սասունցի Դավիթ, Պառավ, Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին, Քեռի  Թորոսը:

Դարձվածքներ

Հասել ռն կյանքիս աշնան օրերը,հողին գերի  գնալ, ոտներն ամպոտ, երեխային  նստեցնել գլխին, ձեռքին մի  աշխարհ ուներ, մտքի  ծովն ընկնել, ճարը  կտրած,զարմանքը տանել, կրակ դառնալ:

Դավիթի  բնութագիրը

Դավիթը  մանուկ էև , բայց  այնքան ուժեղ

Հսկա  Դավիթ

Դավթի հայրենասիրությունը ցայտուն կերպով երևում է Մսրա Մելիքի դեմ կռվի գնալու պահին: Նա երբեք անարդար կռիվ չի մղում: Նա կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ ժողովրդի բարօրության: Մսրա Մելիքի վրա հարձակվելուց առաջ նա երեք անգամ բարձրաձայն գոչում է.

-Ով  քնած եք ՝արթուն կացե՛ք

Ով արթուն  եք՝, ելեք, կեցեք,

Ով կեցել եք ՝ զենք  կապեցե՛ք

Զենք  եք  կապել, ձի  թամբեցե՛ք

Ձի եք թամբել, ելե՛ք  հեծե՛ք

Հետո  չասեք՝ թե մենք քնած-

Դավիթ գող-գող  եկավ , գնաց….