Էներգիայի աղբյուրներ

Անվտանգություն

Անվտանգության առումով ամենաանվտանգները էներգիայի այլընտրանքային աղբյուրներն են։ Օրինակ՝ քամու կամ արևի էլեկտրակայանները։ Դրանք ոչ մի արտանետումներ չունեն և էներգիա են ստանում բնական, մաքուր աղբյուրներից, դրանց միակ վնասը կարող է լինել մեծ տարածքների զբաղեցումը և փչացումը։ ՀԷԿ-երը նույնպես քիչ վտանգ են ներկայացնում, որովհետև չունեն արտանետումներ և էներգիա են ստանում բնական ջրից։ Դրանց ամենամեծ վնասը կարող է լինել խափանումը, որոնց հետևանքով ջրհեղեղ կառաջանա։ Նաև վնաս է, երբ ՀԷԿ կառուցելու համար մեծ տարածքներ են ոչնչացվում։ Ամենավտանգավորները ԱԷԿ-ները և ՋԷԿ-երն են։ ԱԷԿ-ները թողնում են շատ վնասակար արտանետումներ, որոնց ոչնչացման համար տարիներ են պետք։ Նաև խափանումը մեծ վնասներ է հասցնում։ Օրինակ՝ ինչպես Չեռնոբիլի աղետը։ ՋԷԿ-ները ունեն ամենաշատ արտանետումները։ Աղտոտում են օդը ածխածնով և ստեղծում գլոբալ տաքացում, աղտոտում են ջուրը, որոնց հետևանքով կարող է տվյալ գետի կամ լճի բուսական և կենդանական աշխարհը ոչնչանալ։

Արդյունավետություն

Իհարկե այս բոլոր էներգիայի աղբյուրներից ամենաարդյունավետները ամենավտանգավորներն են՝ ԱԷԿ-ները և ՋԷԿ-երը։ Ամբողջ աշխարհում էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից։ Պակաս արդյունավետ չեն նաև ԱԷԿ-ները։ ԱԷԿ-ները ավելի քիչ վառելիք են ծախսում, բայց ավելի շատ էներգիա են ստանում։ Արդյունավետ են նաև ՀԷԿ-երը, Արևային և քամու էլեկրոկայանները, որովհետև դրանք ստացվում են բնական և անսպառ աղբյուրներից, սակայն, բարդություններ են առաջանում այդ էներգիան քաղաքներ հասցնելուց։ Քամու էլեկտրոկայանները կառուցվում են քաղաքներից հեռու, որպեսի աշխատելու ընթացքում ստեղծված ձայները չխանգարեն մարդկանց, դրա համար էլ էներգիան քաղաքներ հասցնելու համար մեծ գումարներ, տարածք է պահանջվում։ Նաև ճանապարհին լինում են էներգիայի կորուստներ։ Մեկ քաղաքին ամբողջությամբ արևային էներգիայով ապահովելու համար անհրաժեշտ է այդ քաղաքից մի քանի անգամ մեծ տարածք, արևային էլեկտրոկայան կառուցելու համար։ Նաև քամուց և արևից էներգիա ստանալու համար պետք են նպաստավոր կլիմայական պայմաններ, որոնք աշխարհի ոչ բոլոր մասերում են հասանելի։

Ապագա

ՋԷԿ-երը մոտավորապես 40-70 տարի հետո արդեն չեն աշխատի, քանի որ գնահատվում է, որ այս նույն չափով օգտագործելով այդքան ժամանակ անց կսպառվեն պաշարները։ Վառելիքների սպառումից հետո շատ կմեծանան այլընտրանքային էներգիայի աղբյուրների դերը մարդկանց համար ու արդեն պետք է զբաղվել տարբեր անվտանգ և անսպառ էներգիայի աղբյուրները շատացնելու և ավելի արդյունավետ դաձնելու գործերով։

Խնայողություն

Նավթը, ածուխը և գազը դեռ չեն վերջացել և դրանք ավելի երկար օգտագործելու համար պետք է սկսել ավելի խնայողաբար օգտագործել էներգիան։ Այդպես նավթը, ածուխը և գազը հնարավորինս ուշ կվերջանան ու ավելի օգուտ կտան, քանի որ այս էներգակիրները համարվում են ամենարդյունավետները։ Բայց մի կողմից էլ ավելի լավ է, որ այս նյութերը վերջանան ու բնությանը վնաս պատճառելով էներգիա ստանալու փոխարեն մարդիկ օգտվեն ավելի անվտանգ և անվերջ էներգիայի աղբյուրներից։

Էներգիա խնայելու օրինակ

Հեռախոսը լիցքավորելիս միացրե՛ք թռիչքի ռեժիմը, որպեսզի լիցքավորումը չդանդաղի, քանի որ այն շարունակ էներգիա է ծախսում բջջային կապի աշտարակների հետ կապ հաստատելու և GPS գործառույթի միջոցով ձեզ տեղորոշելու համար: Թռիչքի ռեժիմում մարտկոցն ավելի արագ է լիցքավորվում:

Որքան պայծառ է էկրանի լուսավորությունը, մարտկոցն այնքան շուտ է լիցքաթափվում: Թրթռումը (վիբրացիան) ավելի շատ էներգիա է ծախսում, քան զանգի ձայնը: Նվազ էներգասպառման ռեժիմը ևս երկարացնում է մարտկոցի օգտագործման ժամկետը

Արդյունաբերություն

Շինանյութերի արդյունաբերություն

ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից է շինանյութի արդյունաբերությունը, որի պահանջները տարատեսակ շինանյութերի նկատմամբ տարեցտարի աճում են։ Զանգվածային կիրառություն ունեցող տեղական շինանյութերը (քար, ավազ, կավ) կան գրեթե ամենուրեք։ Բնական շինանյութերի առանձին տեսակներ իրենց բարձր որակի շնորհիվ պահանջարկ ունեն նաև արտաքին շուկայում։ Օրինակ ՝ մարմարի և տուֆի առանձին տեսակները։ Հայաստանում շինանյութեր արտահանվել են վաղնջական ժամանակներից։ Որպես արդյունաբերական ճյուղ այն ձևավորվել է 1920-ական թթ. վերջերին։ Այժմ այն բարդ կառուցվածք ունեցող մի ճյուղ է ՝ բաղկացած բազմաթիվ արտադրություններից, որոնք բաժանվում են երեք խմբի։ Առաջինը ՝ բնական շինանյութերի ՝ որմնաքարի, ավազի, թեթև լցանյութերի արդյունահանումը և նախնական մշակումն է։ Երկրորդը ՝ մածող նյութերի ՝ ցեմենտի, գաջի արտադրությունն է և երրորդը ՝ բետոնե իրերի արտադրությունն է։ Որպես բնական շինանյութ ծառայում են հրաբխածին ապարները, որոնք լայն տարածում ունեն մեր երկրում։ Շատ են բնական շինանյութերի շահագործվող հանքերը ՝ ցրված հանրապետության տարածքով մեկ։ Առավել խոշոր հանքերը գտնվում են ՝ Արթիկում, Քարակետում և Աշտարակում։ Մածող նյութերի շարքում գլխավորը ցեմենտն է։ Գործում են ցեմենտի երկու գործարան Արարատում և Հրազդանում, որոնք օգտագործում են Արարատի հանքավայրի կրաքարը։ Շինանձութերի արդյունաբերության երիտասարդ ենթաճյուղն է բետոնե իրերի արտադրությունը։ Բնական շինանյութերի արտադրություն կարելի է կազմակերպել միայն այնտեղ, որտեղ հանքավայրն է։ Մինչդեռ, բետոնե իրերի, ինչպես նաև ասֆալտի արտադրությունը և դրա վրա հենվող տնաշինական գործարաննեէը տեղաբաշխվում են այնտեղ, որտեղ խոշոր ծավալի շինարարություն է կատարվում, այսինքն արտադրանքի սպառման վայրերի մոտ։ Այս ենթաճյուղի կենտրոններն են ՝ Երևանը, Գյումրին, Վանաձոէը, Հրազդանը, Աբովյանը, Չարենցավանը և Կապանը։ Շինանյութի արդյունաբերությունը այն ճյուղերից է, որը ուժեղ ազդեցություն է ունենում բնական միջավայրի վրա։ Բնական շինանյութերի հանույթը կատարվում է բաց հանքերում, որոնք ընդգրկում են փոքր խորություն և բաց ընդարձակ տարածություն։

Ապակու արդյունաբերություն

Այս ենթաճյուղը օգտագործում է նույն հումքային բազան, ինչ շինանյութերի արդյունաբերությունը։ Դրա համար արժեքավոր հումքեն ծախսում պեռլիտը, հրաբխային խարամը, նեֆելինային սիենիտը, որոնք տարածված են հանրապետուլյան տարածքում։ Ենթաճյուղի արտադրանքի գլխավոր տեսակներն են ՝ ապակե տարաները (սննդի արդյունաբերության համար), հաղճապակե և ճենապակե իրերը։ Առանձնակի տեղ է գրավում ապակե թելերի արտադրությունը։ Դրանք լայն կիրառություն ունեն մեքենաշինական և քիմիական արդյունաբերության մեջ և այլ ճյուղերում։ Հանրապետության ապակե թելերի միակ գործարանը գտնվում է Սևանում։

Փայտամշակման արդյունաբերություն

Մեծ է տնտեսության պահանջը փայտամշակման ճյուղի արտադրանքի նկատմամբ։ Այդ պահանջը սեփական արտադրության հաշվին բավարարում է մասամբ։ Այդ պատճառով էլ ճյուղին հատուկ տեխնոլոգիական շղթան մեր հանրապետությունում լրիվ չէ։ Առկա են միայն փայտանյութի մեխանիկական մշակման արտադրությունները։ Ճյուղի խոշոր ձեռնարկութձուններից են Իջևանի փայտամշակման կոմբինատը, Ալավերդու փայտասղոցարանը, Դիլիջանի մանրատախտակի գործարանը։

Հայաստանի և Կատարի բնակչությունը: Համեմատություն

Հայաստանի և Կատարի բնակչությունը 2020 թվականի հաշվարկով Հայաստանում 2,963,243 է, իսկ Կատարում 2,881,053: Հայաստանում տարեկան փոփոխությունը հասնում է 0.19%, իսկ Ջամայկայում 1.73 %:Այս տարեկան փոփոխության քանակով հասկանում ենք, որ Հայաստանում 5,512, իսկ Կատարում 48,986, որտեղով մենք տարբերություն ենք տեսնում: Խտությունը Կատարում 248 կմ է, իսկ Հայաստանում 104կմ:Աշխարհի մասնաբաժինը Հայաստանում այն 0.04% է, իսկ Կատարում 0.04%,այսինքն այստեղ չկա տոկոսային տարբերություն երկրների միջև, բայց երկու երկրներում աշխարհի մասնաբաժինը քիչ է:

Աշխարհագրություն նախագիծ

Համեմատել ՀՀ-ի և ձեր ընտրությամբ որևէ այլ երկրի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:


Առաջին տեսքից Ռուսաստանի սեռատարիքային բուրգը շատ նման է Հայաստանի սեռատարիքային բուրգին: Սակայն տարբերությունները բազմաթիվ են, եկեք անցկացնենք զուգահեռներ և գտնենք տարբերությունները:

Ռուսաստանի սեռատարիքային բուրգի 0-14 տարեկանները կազմում են 18,6%, ընդ որում 0-9 տարեկանների տղաների և աղջիկների թիվը հավասար է, որից հետո այն փոփոխվում է ի օգուտ տղաների: Այնուհետև 30-39 տարիքային խմբերում կանանց և տղամարդկանց թիվը հավասարվում է, որից հետո էլ փոփովում է ի օգոիտ կանանց` 39-100:
Իսկ Հայատանի 0-14 տարեկանների թիվը ավելի մեծ է, քանց թե Ռուսաստանի դաշնությանը 0-14 տարեկանների թիվը: Հայաստանի 0-14 տարեկանների քանակը կազմում է 21,3%: Տղաների քանակը գերակշռում են 0-ից մինչ 24 տարեկան, որից հետո պատկերը փոփոխվում է ի օգուտ կանանց` 25-100:

Ռուսաստանում ծերերի թիվը ավելի մեծ է, քանց թե Հայաստանում: Ռուսաստանի 80- ից բարձ բնակչության թիվը կազմում է` 3,9%, Հայաստանինը ` 3,1%:

Հայաստանի և Ռուսաստանի սեռատարիքային բուրգի ամենամեծ նմանությունը այն է ,որ երկու երկներում էլ 30-34 տարեկաններերի քանակը ամենամեծն է տարիքային խմբերում:
Հայաստանում 30-34 տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ կազմում են 9,2%, իսկ Ռուսաստանում 8,6%: Կարելի է նկատել, որ Հայաստանը կրկին առաջատար է միջին տարիքի բնակչության քանակի մեջ:
Բայց այս ամենից կարելի է հետևություն անել, որ ծնելիությունը երկու երկներում էլ նվազել է վերջին 34 տարիների ընթացքում:

Ինչպես նաև երկու պատկերները ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ կանանց կյանքի երկարատևությունը ավելի մեծ է, քանց թե տղամարդկանց կյանքի երկարատևությունը:


2.Համեմատել ՀՀ-ի և ամբողջ աշխարհի բնակչությանը վերաբերող ցուցանիշները՝ ընդհանրություններն ու տարբերությունները, փորձելով բացատրել դրանց պատճառները:






Առաջնահերթ երբ ուսումնասիրում ես սեռատարիքային բուրգերի պատկերների առաջնային տեսքը, նկատվում է, որ աշխարհի բնակչության ցուցանիշները տարիքի բարձրացման հետ հավասարաչափ նվազում են (չնչին տարբերությամբ տղամարդկան և կանանց մինչև): Այդպիսով սեռատարիքային բուրգը ստանում է եռանկյան տեսք : Իսկ Հայաստանի բնակչության ցուցանշները տատանվում են տարբեր սեռատարիքային խմբերում (ավելի մեծ տարբերություններով տղամարդկան և կանանց մինչև):

Աշխարհի բնակչության փոքրահասակների թիվը ավելի մեծ է` 0-14 տարեկանները կազմում են 25,5% , ընդորում Աշխարհիր բնակչության սեռատարիքային խմբերի ամենամեծ ցուցանիշը ունեն 0-4 տարեկանները : Հայաստանում ճիշտ հակառակը` ավելի մեծ տոկոս են կազմում 30-34 տարիքային խմբերի կանայք և տղամարդիկ(Հայաստանում 30-34տ- 9,2%, Աշխարհում 30-34տ – 7,8): Իսկ Հայատսնաի 0-14տարեկան երեխաները կազմում են 21,3%:

Սակայն երկու պատկերները ուսումնասիրելիս, կարելի է նկատել, որ կանանց կյանքի երկարատևությունը ավելի մեծ է, քանց թե տղամարդկանց կյանքի երկարատևությունը:

Հայաստանում տղամարդկան քանակը համեմատած կանանց հետ սկսում է քչանալ 25 տարեկանից, իսկ աշխարհի բնակչության տղամարդկանց քանակը սկսում է նվազել 60 տարեկանից ի վեր:

Նաև կարելի է նկատել, որ ծերերի` 80-ից բարձր տարիքայինները կազմում են 1,7%-ը , իսկ Հայաստանում 3,1% : Կարելի է հետևել, որ Հայաստանում ծերերը ավելի շատ են, ասինքն կյանքի երկարատևությունը մեծ է:

ՀՀ օգտակար հանածոները

Մետաղային հանքային հարստություններից հատկապես շատ են գունավոր
մետաղների’ պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի և ալյումինի հումքի պա շար-
ները: Պղինձը տարածված է պղնձահրաքարային հանքավայրերում, որտեղ
այն հանդես է գալիս ծծմբի հետ միացությունների ձևով: Այդպիսի խոշոր հան-
քավայրեր են Ալավերդին և Կապանը (տես քարտեզը): Հայաստանում պղինձը
հանդիպում է նաև մոլիբդենի հետ’ պղնձամոլիբդենային հանքավայրերում:
Հայտնի են Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թե-
ղուտի հանքավայրերը: Քաջարանի և Կապանի հանքաքարը, բացի գլխավոր
մետաղներից, պարունակում է նաև թանկարժեք (ոսկի, արծաթ) և հազվագյուտ
(ռենիում, կադմիում, սելեն և այլն) բարձրարժեք մետաղներ: Հազվագյուտ և
համաշխարհային շուկայում բարձրարժեք նշանակություն ունեցող ուղեկից
այդ մետաղներն անհրաժեշտ տեխնոլոգիաների բացակայության պատճառով
(ե…
ՀՀ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԸ
Տաշիր
Ալավերդի

Հայաստանում առայժմ չեն կորզվում: Դրանք հանքարդյունաբերական մյուս
թափոնների հետ տեղափոխվում և կուտակվում են պոչամբարներում:
Բազմամետաղային (կապար, ցինկ, թանկարժեք և հազվագյուտ մետաղ-
ներ) հանքավայրերից նշանավոր են Ախթալայինը և Շահումյանինը (-ապան):
Աշխարհում ալյումին ստանում են մի քանի տեսակի հումքից: Հայաստանում
տարածված է նեֆելինային սիենիտ կոչվող հանքային հումքատեսակը: Դա
համալիրային հանքատեսակ է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցե-
մենտ և քիմիական տարբեր նյութեր: Այդ հարուստ հանքավայրեր հայտ-
նաբերված են Փամբակի (Թեժ լեռան հանքավայր) և Մեղրու (Շվանիձոր) լեռ-
ներում:
Ազնիվ մետաղներից ՀՀ-ում կարևոր նշանակություն ունեն ոսկու պաշարնե-
րը: Ոսկին այսպես կոչված «ար-
մատային» հանքերում հանդես
է գալիս գունավոր տարբեր
մետաղների հետ, առանձին
բնակտորներով, ինչպես նաև
որոշ գետերի ավազաբերուկնե-
րի մեջ’ «ցրոնային» տեսքով:
ՀՀ տարածքում հիմնական ար-
մատական հանքավայրերն են
Սոթքինը և Մեղրաձորինը:
Մեր երկրի ընդերքում հայտ-
նաբերված սև մետաղներից
ամենատարածվածը երկաթն
է: Համեմատաբար խոշոր են
Սվարանցի, Հրազդանի և
Աբովյանի (Կապուտանի) հան-
քավայրերը:
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը
Ոչ մետաղական օգտակար
հանածոներից հանրապետու-
թյան ընդերքը հարուստ է շի-
նանյութերի’ բազալտի, տուֆի,
կրաքարի, մարմարի, պեմզայի,
պեռլիտի ու զանազան կավերի
պաշարներով: Տուֆը հրային
ապար է, որն իր թեթևության,

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հարցեր եւ առաջադրանքներ

1.Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձեւավորել Հայկական լեռնաշխարհի մակերևույթը:

Այդ գործընթացը ուղեկցվել է հրաբուխային ժայթքումներով։ Հայկական լեռնաշխարհում բացի հրաբուխներից կան նաև ծալքաբեկորավոր լեռներ, որոնք վկայում են այն մասին, որ Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է երկրաբանական շերտերը խախտվելու շնորհիվ։

2. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը:Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Հայկական լեռնաշխարհը կազմված է Հայկական բարձրավանդակից և նրան պարիսպ հանդիսացող եզրային լեռներից։ Հայկական լեռնաշխարհը բաժանվում է ծալքաբեկորային և հրաբխային լեռների։ Հրաբխային լեռները այն լեռներն են, որոնց իրենց մեջ լավա են պարունակում և կարողանում են ժայթքել, իսկ ծալքաբեկորավոր լեռները սովորական լեռներ են, որոնք կազմվում են ժայթքումներից և երկրաբանական շերտերի խախտվելուց։

3. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհի եզրային լեռնային համակարգերը:

Հյուսիսում ձգվում են Արևելապոնտական լեռները, Արևելքում Փոքր Կովկասը, Հարավում Հայկական Տավրոս,

4. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը:Մակերևույթի ի՞նչ ձեւեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հայկական բարձրավանդակը բաժանվում է երեք միավորի՝ ներքին Տավրոսի լեռնային համակարգ, Հայկական հրաբխային բարձրավանդակ և միջլեռնային գոգավորություն։ Այնտեղ կան բլրավետ սարավանդներ, սարահարթեր, լավային սարահարթեր։ Այդ տարածքը երիտասարտ լավաներով ծածկված տարածք է։

5. Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Արաքսի, Արևմտյան Եփրատի և Արածան ավազաններում գտնվող մի լեռնային գոգավորությունները:

Արաքսի ավազաններում են գտնվում Բասենի և Միջինարաքսյան գոգավորությունները։ Արևմտյան Եփրատի ավազաններում են գտնվում Կարնո և Երզնկայի գոգավորությունները։ Արածանու ավազաններում են գտնվում Ալաշկերտի, Մշո և Խարբերդի գոգավորությունները։

6. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի առկայությունը:

Հայկական լեռնաշխարհը հարուստ է մետաղներով շնորհիվ մագմայի ներժայթուկների, որոնք ավելի շատ լինում են եզրային մասերում։

Հայկական լեռնաշխարհ

Ֆիզիկական քարտեզի վրա ցո՛ւյց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրե՛ք նրա սահմանները:

Հայկական լեռնաշխարհից դեպի Արևմուտք տարածվում է Փոքրասիական բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ գտնվում է Իրանական բարձրավանդակը: Նրա հյուսիսում Կովկասյան մեծ լեռնաշղթան է, իսկ հարավում գտնվում է Միջագետքի դաշտավայրը։

2. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:

Հայաստանի տարածքի չափերն ու սահմանները տարբեր են աշխարհի ֆիզիկական, պատմական, բնակչության և քաղաքական քարտեզներում։ Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է:

3. Ո՞րն է «աշխարհագրական դիրք» հասկացության բովանդակությունը: Թվարկե՛ք և համեմատե՛ք դրա տարատեսակները:

Աշխարհագրական դիրքի տարատեսակներն են՝ տնտեսաաշխարհագրական, քաղաքաաշխարհագրական, մաթեմատիկաաշխարհագրական և ֆիզիկաաշխարհագրական: Մաթեմատիկաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կորդինատներով: Տնտեսաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը տարեբրվում են մյուսներից նրանով, որ կարող են շատ արագ փոփոխվել:

4.Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի և տնտեսաաշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինել նպաստավոր և ոչ նպաստավոր:

Աշխարհագրական տարատեսակներից առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքերը, որոնք կարող են ծատ արագ փոփոխվել, թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխություններից:

5.Որո՞նք են Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառները:

Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի փոփոխման պատճառներն են՝ արտքաքին և ներքին: Արտաքին պատճառներ կարող են լինել՝ հարևանների հետ հարաբերությունը, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը, միջազգային այլ զարգացումներ, իսկ ներքին՝ ներքին տնտեսական վիճակը, քաղաքական կողմնորոշումը, հարևանների հետ ունեցած հարաբերությունների փոփոխումը և այլ բնույթի փոփոխություններ:

Հնդկաստան

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
    m
  2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
    Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից`Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում`   Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները`   Հիմալայները և Կարակորումը։
  3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:
    Հնդկաստանի դերը հվ Ասիայում լավ է քնի որ՝  Արդյունաբերության մեջ գերակշռում է ( բամբակեղենի և ջուտեղենի)  սննդի արդյունաբերությունը։ Արդյունահանում են ածուխ, երկաթի և մանգանի հանքանյութեր, փայլար, ծարիր, բոքսիտներ, նավթ։
  4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
    Հնդկաստանի զարգացման նախադյալներից են հանքաքարի տեսակները։ Տիտանը երկաթի հանքաքարը և այլն։
  5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
    Գյուղատնտեսության առաջատար ուղղությունը հողագործությունն է։ Նշանակալի է հացահատիկային կուլտուրաների  արտադրությունը։ Աշխարհում առաջնակարգ տեղեր է գրավում թեյի, շաքարեղեգի և բամբակի արտադրությամբ։ 

Գերմանիա

Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունը այն է որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում ։Դրա հետևանքով էլ այնտեղ են հատվում ,մի կողմից Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից Միջերկրածովային և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային,ջրային ,օդային և խողովակաշարային կարևոր ուղիները։

Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներից են՝բնական ռեսուրսները, չնայած այդքան շատ չեն, բերիի հողերը, գյուղատնտեսությունը, անասնապահությունը: Գերմանիայի հիմնական հանքային հարստությունը քարածուխն է:

Գերմանիան ժամանակակից աշխարհում բժշկության կողմով, մեքենաշինության ,քիմիական արտադրության կողմերով ամենազարգացաներից է :

Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

d0b1d0b5d0b7-d0bdd0b0d0b7d0b2d0b0d0bdd0b8d18f90-1.png